Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեխաշաղախ ու արտագաղթող Գյումրիում ավելացել է ավտոմեքենաների քանակը

Դեկտեմբեր 02,2014 22:21

Այս մասին օրերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշակման հանձնաժողովի անդամների հետ հանդիպելիս հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

1

 

«Շատ հետաքրքիր է, չնայած արտագաղթը շատ մեծ է, բայց ավտոմեքենաների թվաքանակ է ավելացել Գյումրիում: Ես ասեմ՝ Սայաթ-Նովա փողոցի վրա մի խաչմերուկ ունենք, որը մարդաշատ է, մեքենաները շատ են, նույնիսկ խցանումներ են լինում: Ճիշտն ասած ես ուրախանում եմ, երբ սպասում եմ, որ պիտի անցնեմ, սա նշանակում է՝ ուրեմն կյանքը դեռ շարունակվում է, գյումրեցին դեռ իր հույսը չի կորցրել…Նույնիսկ որոշ ներդրումներ կան, ճիշտ է՝ շատ փոքր, բայց կան, գալիս են խաղահրապարակներ են սարքում, վառելափայտ են ուղարկում, օրինակ՝ Ռուսաստանից ունենք մարդիկ, որոնք փորձում են օգնել, տնակների մեջ ապրող գյումրեցիները գազ չեն կարողանում վառել, նրանց վառելափայտ է պետք…»,- ասաց Սամվել Բալասանյանը:

3

 

150433_572251522785367_1992505989_n

Նկատենք, որ քաղաքապետը խոսեց նաև քաղաքի ցեխոտ փողոցներից՝ նշելով, որ եթե պատգամավորները 2012-2013 թվականների ապրիլ- մայիսի ամիսներին այցելեին Գյումրի, դժվար թե կարողանային տեղ հասնել, որովհետև այդ ժամանակ ցեխի մեջ թաղված էին նաև կենտրոնական փողոցները: «Հիմա լավ է, որ միայն երկրորդական փողոցներն են անանցանելի, էն ժամանակ խայտառակ վիճակ էր նաև կենտրոնական փողոցներում», -ասաց Գյումրու քաղաքապետը:

Լուսանկարները՝ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031