«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, լինելով պետական եւ բյուջետային համակարգի ղեկավար, աշխատավարձ է ստանում ու բաժանում իր աշխատակիցներին պետական բյուջեից, այսինքն` նա մեր վարձու աշխատողն է»,- ոստիկանապետի հայտարարությունից վրդովված հայտարարեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետը վերջերս ասել էր, թե ոստիկանության հիմնական հակառակորդները համարում է կրիմինալ աշխարհին ու հասարակական կազմակերպություններին:
«Հասարակության մի մասին՝ հասարակական կազմակերպություններին, համարել քաղաքական հակառակորդ, ինչ է թե քաղաքական այլ տեսակետներ ունեն, դա չճացող անգրագիտություն է»,- ոստիկանապետի հայտարարությունը այսպես մեկնաբանեց Տիգրան Խզմալյանը:
Հետո անդրադառնալով նախորդ շաբաթ ակտիվիստների մեքենաների այրման դեպքերին ու Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություններին, պարոն Խզմալյանն ասաց, որ հատուկ ծառայությունների ձեռագիրն է տեսնում: Նա մտաբերեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ էր մեկ տարի առաջ բարձրաձայնել հասարակական կազմակերպությունների վտանգի մասին ոչ միայն Մոսկվայում, այլեւ այն երկրներում, որտեղ Ռուսաստանը հետաքրքրվածություն ունի. «Գործ ունենք օտար պետության ձեռագրի իրականացման հետ: Հայաստանի որոշ կառույցներ արդեն մտել են եւ գործում են այդ քաղաքականության եւ գաղափարախոսության ներքո»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ է Պուտինը չգիտի գենետիկ ոճրագործների մոտ կրիմինալն է կրիմինալով զբաղված, թե հույսը վերջում է մեռնում: