Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ գործով որպես վկա ներգրավված Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և համաձայնել, որ որդին իր վրա վերցնի Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեղքը: Այս գործում շրջանառվում է նաև բարձրաստիճան ոստիկանի եղբորորդու անունը, ով արդեն վեց ամիս հետախուզման մեջ է:
«Այն, որ Օիսպյանը չպատժվեց, նշանակում է, որ եղբորորդին էլ կխուսափի պատասխանատվությունից», – եզրակացրեց Սմբուլ Հովհաննիսյանը՝ հավելելով. – «Բայց քանի որ իր եղբորորդու գործը դեռ քննության մեջ է, ինչո՞ւ են կարճել այս գործը, կարճել են, որ հաջորդ գործն էլ կարճեն»։
Գործում որպես վկա ներգրավված Հովհաննիսյանը պնդեց, որ գործի քննությունը մինչև այսօր միակողմանի է տարվել:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում