«Ա1+»… զարմացած հայացք՝ այս անունն ամեն անգամ լսելիս։ 2002թ հեռուստաընկերության եթերազրկումից մինչ օրս շատերը զարմանում են, թե ինչպես է գոյատեւում «Ա1+»-ը, ու իրենց զարմանքը տեղի- անտեղի ներկայացնում տարբեր վարկածներով։ Հետո ստիպված են լինում հերքել իրենց իսկ հորինած տարբերակը, երբ առիթ են ունենում հեռուստաընկերության աշխատանքին անձամբ ծանոթանալու։ «Ա1+» հեռուստաըկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի արձագանքն այս անգամ արդեն բուռն է.
-Զզվեցրին արդեն: Չգիտես ինչու բոլորն ուզում են խոսքերը շաղ տալ, ընդ որում, հիմնականում ձգտելով ցեխ շպրտել բոլորի ու ամեն ինչի վրա, բացի իրենցից, իհարկե: Ավելի լավ է շրջվեք, ձեզ ու ձեր գործերին նայեք, գնահատեք ձեզ շրջապատող ամեն ինչը և, անպայման, փորձեք գտնել ձեզ շրջապատում: Շատ են դատարկ ու չմտածված խոսակցությունները «Ա1+»-ի կարգավիճակի ու դիրքի մասին: Մե՛րթ վաճառվել ենք, մե՛րթ մեզ հետ են գնել, մե՛րթ ամերիկացիներին ենք ծախվել, մե՛րթ Սերժին, մե՛րթ Լևոնին և այլն:
Ես չեմ հասկանում, թե դա ինչներին է պետք։ Մի՞թե էլ ոչինչ չկա, ինչով կարող եք լրացնել ձեր աշխատանքային օրը, ձեր կայքերը, ձեր դատարկ եթերային ժամանակը: Կարծում եմ, բավ է դատարկախոսել, ժամանակն է արդեն գործով զբաղվել, գործընկերներ: Այս դատարկաբանության մեջ արտահայտվում է լոկ տեղեկատվական դաշտում ձեր անօգնականությունն ու ձեր ուղեղների իմպոտենցիան: Դրանում դուք ինքներդ եք մեղավոր: Ավելի լավ դրսևորվեք ձեր մասնագիտական ոլորտում, որտեղ այսօր լուրջ աշխատանք է պահանջվում, այլ ոչ թե տեր փնտրեք՝ ոչ ձեզ, ոչ էլ ուրիշներին:
Ո՞վ է մեղավորը
Կարդացեք նաև
Համաձայնվեք, որ մենք բոլորս ենք մեղավոր նրանում, որ լրագրությունը դարձրել ենք սղագրություն, և ողջ այս ամենօրյա վազվզոցը, ժամանակի ու դրամի վատնումը: Մեկը թելադրում է, և բոլորը միասին սղագրում են: Չկա լրագրողական աշխատանք, չկա տրամաբանություն և իմաստ այն ամենում, ինչը մենք այսօր անում ենք: Մենք բոլորս այսօր ձգտում ենք ավելի քիչ աշխատել և ընդհանրապես չմտածել, սակայն հավաքել ավելի շատ ընթերցող կամ հեռուստադիտող, ավելի կոնկրետ՝ լայք։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում