Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէ՛, ես չեմ ցանի Տրոյնոյ օդեկոլոն՝ Խոսրով Հարությունյանը ԵՏՄ-ում «Շանել N5» արտադրելու մասին

Դեկտեմբեր 02,2014 20:16

ԵՏՄ անդամակցությունից հետո Դուք սկսելո՞ւ եք օգտագործել «Tройной одеколон»: Aravot.am-ի այս հարցին այսօր՝ դեկտեմբերի 2-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Չէ, ես չեմ ցանի Տրոյնոյ օդեկոլոն», կարծում եմ, դուք էլ չեք ցանի «Կրասնայա Մոսկվա»: Իհարկե, կարելի է զավեշտի վերածել ամեն ինչ: Դրանով փորձում են հանրային գիտակցության մեջ դաջել այս գործընթացի նկատմամբ բացասական միտումներ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, թե «հիմա ի՞նչ, կանայք Tройной одеколон կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել, կամ «ղազախական կահո՞ւյք ենք» սկսելու օգտագործել»: Հերմինե Նաղդալյանն էլ միջամտեց, թե «Красная Москва»:

Խոսրով Հարությունյանի խոսքերով՝ «Այսօր մենք  դեռեւս ԵՏՄ անդամ չենք, բայց ի՞նչ եք կարծում, մենք կապ ունե՞նք ռուսական տնտեսության հետ: Անշուշտ, այո; Եթե մենք շարունակենք չլինել ԵՏՄ անդամ, մեր կապերը խզվելո՞ւ են ռուսական իրականության հետ: Իհարկե, ոչ: Այն, ինչ տեղի է ունենում ցավոք սրտի ՌԴ-ում, ուղղակի անդրադարձ է ունենալու մեզ վրա: ԵՏՄ անդամ դառնալով՝ այդ ամեն ինչից ուղղակի դուրս է գալու հավելյալ ծախսերը՝ մաքսատուրքերի ձեւով, տեղափոխման հետ կապված: Հիմա դա օգո՞ւտ է, թե՞ չէ: Նպաստավոր է: Մենք ունենք 2 վիճակ՝ կամ դու ԵՏՄ անդամ չես, ինչպես  խորհուրդ են տալիս ոմանք, կամ դու ԵՏՄ անդամ ես: Երկու դեպքում տարբերությունը մեկն է՝ ոչ մի բան չի փոխվում, ուղղակի երկրորդ դեպքում դու որոշ ապրանքների մաքսատուրք չես վճարում»:

Մեր հարցին՝ այսինքն, այնպես չէ՞, որ գալիս են «պրյանիկի» ժամանակները՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, կապրենք, կտեսնենք: Ընդհակառակը, նույնիսկ սեփական «Շանել N5» արտադրելու շանս կարող է ձեւավորվի: Ամբողջ իմաստը սա է, այդ հնարավորությունը կարող է լինել: Սեփական կահույք արտադրողը կարող է հնարավորություն ստանա՝ այդ շուկան գրավելու համար: Չփորձե՞նք դա անել, մենք դրանից շահած դուրս կգանք: Թե չէ ղազախական կահույք առնելը հեքիաթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031