Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ոստիկանը դատախազություն է դիմել իրեն հայ անվանելու համար. Haqqin.az

Դեկտեմբեր 02,2014 19:56

Ադրբեջանցի ճանապարհային ոստիկան կապիտան Նաթիգ Մոլաևը խիստ վիրավորվել է իրեն հայ կոչելու համար և պատրաստ է անել ամեն ինչ, որ «ոճրագործը» պատժվի, այս մասին «Անսպրես»-ին հղելով՝ իմանում ենք «Հաքքին.ազ»-ից:

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, երբ Մոլաևը ոմն Ահմեդ Ջավախիից պահանջել է հեռացնել իր պետական համարանիշներով մեքենան ավտոկանգառի համար չնախատեսված վայրից: Ջավախին հրաժարվել է կատարել ոստիկանի կարգադրությունները ու զանգահարել է հորը՝ Ազադ Ալիևին, որն էլ ժամանելով դեպքի վայր՝ «հայհոյանքներով» հարձակվել է կապիտանի վրա.

«Դուք մահմեդական չեք, դուք հայ եք: Դու ճանապարհային ոստիկան ես, գրի տուգանքդ ու հանգստացի», – բղավել է Ալիևը:

Փաստի առիթով՝ «վիրավորանքի» կապակցությամբ, Նաթիգ Մոլաևը դիմել է դատախազություն: Նրա խոսքերով, շատերն են իրեն զանգահարել, որ գործը հետ վերցնի, բայց նա հրաժարվել է ու պահանջում է, որ իրեն «հրապարակայնորեն վիրավորած» ու հայ անվանած մարդկանց պատժեն:

«Ուզում եմ անկեղծ լինել, վարորդն ինձ չի վիրավորել, բայց նրա հայրն ինձ հայ է անվանել ու ես կանեմ ամեն ինչ, որ նա պատժվի», – ասել է հակահայ ոստիկանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031