ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարտունի-Վարդենիս, Սիսիան- Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, միայն լեռնանցքներում ուժեղ քամի է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն