Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ զորավարժություն անցկացրիք». Ալիևի բողոքը՝ ռուսական հեռուստաընկերությանը

Դեկտեմբեր 02,2014 18:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1-ին «Ռոսիա 24» հեռուստակայանին տված հարցազրույցում բողոքել է, որ նախագահների փարիզյան հանդիպումից շատ չանցած Հայաստանը զորավարժություն է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ:

«Ե՛վ հայկական կողմը, և՛ ադրբեջանականը դրական են գնահատել Փարիզի հանդիպումը: Սակայն ուղիղ երկու շաբաթ անց Հայաստանը սկսեց այսպես կոչված զորավարժություններ անցկացնել «մեր տարածքների գրավված հատվածներում»: Հարց է առաջանում, ո՞րն էր անհրաժեշտությունը Փարիզի դրական հանդիպումից անմիջապես հետո «սադրիչ գործողություններ» անելը», – ասել է Ալիևը, այդպիսով՝ Հայաստանին մեղադրելով իրենց կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցման դեպքի մեջ, որի հետևանքով երեք հոգի էր զոհվել, իսկ ուղղաթիռը կործանողին Ադրբեջանն անմիջապես պարգևատրել էր:

Ալիևը ռուս լրագրողի հետ զրույցում Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառը կրկին ամբողջությամբ վերագրել է Հայաստանին, թեև շեշտել է, որ իրենց համար մեկ լուծում գոյություն ունի՝ ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը.

«Մենք տպավորություն ունենք, և այն բավական արմատացած է հասարակության մեջ, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում, չի ուզում, որ լուծվի այս հարցը, ուզում է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, այլ բառերով՝ ուզում է պահպանել ստատուս-քվոն: Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի: Ստատուս-քվոյի փոփոխություն նշանակում է «ադրբեջանական տարածքների օկուպացիայի վերացում», ինչը հակամարտության կարգավորման գլխավոր պայմանն է», – իր տեսակետն է հայտնել ԱՀ ղեկավարը՝ կարծելով, որ հայ-ադրբեջանական խնդիրը հետխորհրդային երկրների մյուս բոլոր հակամարտություններից առանձնանում է նրանով, որ այս դեպքում առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևեր, որոնք պահանջում են «դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից»: Ալիևի ցանկությունն է, որ հենց այդ բանաձևերը լինեն ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հիմքում, քանի որ ըստ նրա, «այլ տարբերակ հնարավոր չէ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031