Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքով՝ դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումը պայմանավորված է էթնոքաղաքական կամ քաղաքակրթական, աշխարհաքաղաքական և երկրատնտեսական գործոններով:
Ըստ ազգագրագետի, այսօր արժույթի փոփոխության վրա անմիջական ազդեցությունի ունի քաղաքակրթությունների բախումը: «Կա անգլոսաքսոնական աշխարհ կամ ասում են բողոքական աշխարհ, և այն ձգտում է դառնալ հեգեմոն՝ ի դեմս ԱՄՆ-ի: Օբաման անընդհատ կրկնում է, որ ինքը համաշխարհային գերտերություն է, 2007թ.-ին Մյունխենում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում միաբևեռ աշխարհը, ընդունում է երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհը, ինչը, բնականաբար, հակամարտություն ստեղծեց անգլոսաքսոնական աշխարհի ու սլավոնական աշխարհի միջև: Առայժմ անգլոսաքսոնական աշխարհին հաջողվում է սլավոնական աշխարհի մեջ պառակտում մտցնել ՝ լեհերի, ռուսների, ուկրաինացիների: Եվ էստեղ կա նաև կոնֆուցիական աշխարհը, որը իր տնտեսական պոտենցիալով առաջ է անցնում ԱՄՆ-ից, և Ռուսաստանը պայմանագիր կնքեց Չինաստանի հետ:
Բնականաբար, սա համաշխարհային տնտեսության, քաղաքականության մեջ երկրաշարժ էր՝ 11-12 բալանոց: Այսինքն, Ռուսաստանն իր հայացքը Արևմուտքից թեքում է դեպի Արևելք: Իսկ սա նշանակում է, Ռուսաստանը իր ամբողջ տնտեսական կապերը աստիճանաբար թուլացնում է դոլարի հետ: Դոլարի արժևորումը ժամանակավոր բնույթ է կրում: Հարց հնչեց, թե ռուբլու արժեզրկումը անընդհատ լինելո՞ւ է, կարող է լինի, կարող է ասենք մի դոլարը արժենա 150-160 ռուբլի, բայց դա էապես փոփոխություն չի մտցնում ընդհանուր վեկտորի մեջ քաղաքականության, որ այժմ Ռուսաստանը ընտրել է: Եվ Ռուսաստանը միջուկն է կազմում Եվրասիական տնտեսական միության, կամ Եվրասիական տնտեսական միությունը նույնացվում է ռուսական աշխարհի հետ, և դա լինելու է հակակշիռը: Նաև Բրիքսի անդամ-երկրները, որոնք իրենց տնտեսության համախառն արդյունքի ծավալով արդեն գերազանցում են գլխավոր յոթնյակ անդամ երկրների տնտեսության համախառն արդյունքին»:
Ըստ ազգագրագետի՝ ով աշխարհում իշխում է վառելիքի ու ցորենի շուկային, նա իշխում է ողջ համաշխարհային տնտեսությանը:
Կարդացեք նաև
Նրա համոզմամբ, քանի որ զարգացող երկրների՝ Հնդկաստանի, Չինաստանի, Հարավ-արևելյան Ասիայի մի շարք երկրների, Լատինական Ամերիկայի երկրների տնտեսությունը վերելք է ապրում, իսկ Արևմտյան երկրների տնտեսությունը ստագնացիոն վիճակի մեջ է գտնվում ու առաջացել է նեոգաղութացման նոր խնդիր, այս գործընթացը պետք է ազդի արտարժույթի վրա:
«Ինձ էդքան չի մտահոգում դրամի արժեզրկումը, ինձ չի մտահոգում ռուբլու արժեզրկումը, ինձ մտահոգում է, թե տնտեսության որ ճյուղը պետք է զարգանա, որովհետև դրամի իրական արժեքը, որոշ մասնագետների գնահատմամբ, մեր Հայաստանի բանկի միջոցով զսպվում է: Իրական արժեքը դրամի, մեկ դոլարը պիտի արժենա 800 դրամ, էդքան է իր գնողունակության չափը, այսինքն արհեստականորեն սեղմվել, իջեցվել է դրամի կուրսը: Իսկ ռուսական ռուբլին եթե վերցնենք իրական արժեքը, արժի մոտավորապես 20 ռուբլի, այսինքն ռուսական ռուբլին էլ արհեստականորեն արժեզրկվում է: Շատ դեպքերում ասում են, որ դրամի և ռուբլու արժեզրկումը ազդում է նաև տեղական արտադրության զարգացման վրա, այսինքն` նախադրյալներ են ստեղծում տեղական, նյութական ապրանքների արտադրության համար: Եթե այս արժեզրկումը բերելու է նյութական բարիքների ստեղծմանը, ապա վտանգավոր հետևանքներ չի ունենա: Իսկ եթե ՝ ոչ, ապա, վախենալու շատ պատճառներ ու հիմքեր կան…»
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ