Դեկտեմբերի 2-ին հայաստանյան բանկերի Նոյեմբերյանի մասնաճյուղերում դոլարի փոխարժեքի խիստ տատանումներ են եղել: Այդ արժույթի վաճառքի գինը եղել է 450-455 դրամ: Որոշ բանկերում մեկ անձին վաճառվող դոլարի առավելագույն քանակի սահմանափակում է մտցվել՝ 300-500 դոլար:
Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ առեւտրականներից մեկը, որին Վրաստանում առեւտրի համար մեծ քանակի դոլար էր հարկավոր՝ գտել է այդ արգելքը շրջանցելու ելքը: Նա իր բարեկամ եւ ծանոթ մարդկանց դրամ տալով, նրանց ուղարկել է բանկերում դրանք դոլարով փոխանակելու:
Տեղեկացանք, որ օրվա վերջում, երբ այլեւս տարադրամի փոխանակում չէր կատարվում, դոլարի վաճառքի գինը Նոյեմբերյանի բանկերում սահմանվել է 440-445 դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ