«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների, ինչպես նաեւ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ