Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ի զորակցություն «Ազդարար» ամսագրի հրատարակիչ, քաղաքացի Մարտիկ Սարգսյանի 

Դեկտեմբեր 02,2014 17:25

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր

Վահե Խալաթյանին

Հարգելի պ. դատավոր,

Ձեր վարույթում է գտնվում «Ազդարար» ամսագրի հրատարակիչ, քաղաքացի Մարտիկ Սարգսյանի հետ առնչվող հ. 57119613 քրեական գործը:

Խնդրում ենք Մարտիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ սահմանելիս հաշվի առնել հետևյալ հանգամանքները. Մ. Սարգսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտին և ստացել է հրազենային վնասվածք եւ կոնտուզիա, իրավախախտման մեջ նա իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարած արարքի համար, նպաստել է գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանմանը:

Մենք նրան ճանաչում ենք որպես պրոֆեսիոնալ լրագրողի և հմուտ կազմակերպչի: Իր գործունեության մեջ նա միշտ եղել է ճշտապահ և հետևողական:

Խնդրում ենք հնարավորության դեպքում փոխել Մարտիկ Սարգսյանի դեմ կիրառված խափանման միջոցը:

Այս նամակին միացել են մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031