Ռուսաստանը նվազեցնում է Թուրքիա մատակարարվող գազի գինը և պատրաստվում է մեծացնել մատակարարման ծավալները: Սա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա մեկօրյա պետական այցի գլխավոր արդյունքը:
«Մենք Թուրքիայի` որպես մեր ռազմավարական գործընկերոջ համար պատրաստ ենք նվազեցնել գազի գինը: Առաջին քայլն այդ ուղղությամբ կլինի սակագնի նվազեցումը 6 տոկոսով` սկսած հունվարի 1-ից: Չի բացառվում, որ հետագայում նույնքան էլ նվազեցնենք, կամ գուցե` ավելի շատ», – հայտարարում էր Պուտինը` չբացառելով, որ դրա դիմաց «Գազպրոմ»-ը Թուրքիայից կարող է պահանջել երկրի գազաբաշխիչ ցանցի մի մասը:
«Գերմանիայում, օրինակ, մենք այնպես ենք կառուցել մեր հարաբերությունները գործընկերների հետ, որ «Գազպրոմ»-ը մուտք է գործել տեղի բաշխիչ ցանցեր: Որպես հետևանք՝ Գերմանիայում գազի սակագինն ավելի ցածր է, քան եվրոպական այլ երկրներում: Համոզված եմ, որ Թուրքիայում ևս կհասնենք համագործակցության նման մակարդակի», – ասաց Ռուսաստանի նախագահը:
Գեւորգ Ստամբոլցյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում