Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը նախազգուշացում-սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի պաշտպաններից Բաղդասարյանի նկատմամբ

Դեկտեմբեր 02,2014 17:16

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Վարդան Պետրոսյանի պաշտպանությունն այսօր շարունակեցին իրականացնել Նիկոլայ Բաղդասարյանն ու Սամվել Ջաղինյանը:

Այս գործով չորս տուժողներն ու երկու տուժողի իրավահաջորդները ներկա չեն:

Ավտովթարի գործով նախորդ նիստում արված միջնորդության հետ կապված իրենց առարկությունները ներկայացրեցին մեղադրող Արթուր Սարգսյանն ու տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր կրկնակի հանձնաժողովային եւ համալիր ավտոտեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն  նշանակելու մասին:

Vardan_Petrosyan_003 Vardan_Petrosyan_002 Vardan_Petrosyan_001

Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ հեռախոսով խոսելու փաստը առանձին փորձաքննության անհրաժեշտություն չունի, քանի որ կան ապացույցներ, որոնց կողմերը կարող են գնահատել:

Ինչ վերաբերում է ՃԵԿ-ի խախտմանը, մեղադրողն ասաց, թե Վարդան Պետրոսյանը գերազանցել է թույլատրելի արագությունը, եւ արագությունը վերցնելով, Վ.Պետրոսյանը խախտել է օրենքի պահանջները:

Այս հարցի կապակցությամբ լրացուցիչ իր հարցը փորձեց պարզաբանել Ն.Բաղդասարյանը, որն ասաց, թե ութ ամսվա դատաքննության ժամանակ մեղադրողը չի կարդացել իր պաշտպանած մեղադրանքը եւ որ մեղադրողն ասում է մի բան, որի մասին չկա մեղադրանքում:

Դատավորը հորդորեց, որ Ն.Բաղդասարյանը պարզաբանման կապակցությամբ «առարկություններին նորից չառարկի», իսկ երբ Ն.Բաղդասարյանը շարունակեց, նա նախազգուշացրեց Վ.Պետրոսյանի պաշտպանին:

Ի դեպ, սա երկրորդ սանկցիան է պաշտպանի նկատմամբ:

Մանրամասները քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031