«Վարդան Այվազյան ջան, համենայն դեպս այս նստաշրջանում Դուք ռեկորդակիր եք: Հազարավոր էջանոց պայմանագիրը ներկայացրիք երկուսուկես րոպեում»,-այսօր ՀՀ ԱԺ նիստի ընթացքում դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այսպես արտահատվեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Այնուհետև հորդորեց Վարդան Այվազյանին զերծ մնալ «Ձեր չսիրած Ռուսաստանը» արտահայտություններից, քանի որ անձամբ ինքը կրթություն է ստացել Ռուսաստանում, այնտեղ ունի բազում բարեկամներ և հարգանքով է վերաբերվում ռուս ազգին:
Կապված 2.5 րոպեանոց ռեկորդի հետ, պարոն Այվազյանը արդարացավ, թե պայմանագրին բազում քննարկումներ են նվիրվել, նախորդ օրն էլ չորս ժամանոց քննարկում է եղել:
Այնուհետև անդրադառնալով «չսիրած Ռուսաստանի» վերաբերյալ դիտարկմանը, հորդորեց պարոն Արզումանյանին. «Մեկ-մեկ էլ Դուք իմ ասածները գրառեք, կարող է ես էլ մի խելացի բան ասեմ: Ես ձեր ասածները գրառում եմ, չէ՞»: Այնուհետև ասաց. «Ես Ռուսաստանին շատ եմ հարգում, բայց ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ` ոչ փողս ընդից եմ ստանում, ոչ ընդից, այլ ստեղից եմ ստանում»;
Կարդացեք նաև
Պարոն Արզումանյանը մտահոգություն հայտնեց, թե Ռուսաստանն ինչո՞ւ է Ղրղըզստանին ֆինանսավորում այն էլ մեզնից հնգապատիկ ավելի, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ինչո՞ւ է կորեացի վանականը իր տելեվիզորը գառդերոբի վրա դնում. իր տելեվիզորը, իր գառդերոբը, որտեղ կուզի, այնտեղ կդնի: Հիմա ես ի՞նչ իմանամ Ռուսաստանն ինչու է Ղրղըզստանին փող տալիս, իրենք` իրենց հարաբերությունները: Ես իմ բանակցությունների մասին եմ պատասխանատու»:
Ալեքսանդր Արզումանյանը հստակեցրեց, թե հարցն այդ հարթության վրա չէր, այլ ինքը հարցնում էր, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մեկը նորմալ բանակցում է, մյուսը`քուչայականով, «հոպար փող է պետք» սկզբունքով, և պարզվում է, որ նա միանվագ քո բանակցածի հնգապատիկն է ստանում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մտքովս անցավ, ու ես մարդը արտաքին գործերի նախարար է եղել, ու խառնում է Հարավային և Հուսիսային Կորեաները: