Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավեսս հանել եմ» ակումբային համերգներից». Վահան Արծրունի

Դեկտեմբեր 02,2014 17:05

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու երկամյա ակումբային համերգաշարը կամփոփվի դեկտեմբերի 7-ին կայանալիք համերգով:

Երաժիշտն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ երկու տարվա ընթացքում մոտ 60 ակումբային համերգ է ունեցել: Իսկ դեկտեմբերի 7-ին «Մեցցո» ակումբում կայանալիք համերգով կեզրափակի համերգային տարին:

Նույն օրը Վ. Արծրունին կներկայացնի նաև իր նոր՝ «LIVE-2014» ձայնասկավառակը, որն ընդգրկում է ակումբային կատարումների կենդանի ձայնագրությունները՝ հինգ հիմնական համերգային ձևաչափերի մեջ, որոնցով ներկայացրել է իր ստեղծագործություններն այս ժամանակահատվածում՝ ակուստիկ դուետից, կամերային կատարումից ընդհուպ մինչև գործիքային պրոգրեսիվ ռոք. «Ձայնասկավառակների դարը, կարելի է ասել, արդեն անցել է, և սա ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ունի՝ սուվենիրի նման մի բան է»,- ասում է երաժիշտը:

Ձայնասկավառակում ընդգրկված են նաև Վ. Արծրունու՝ արդեն հայտնի ու սիրված ստեղծագործություններից, բայց կան նաև 3 գործիքային աշխատանքներ, որոնք առաջին անգամ են ձայնագրված ներկայացվելու:

Ձայնասկավառակները կվաճառվեն դեկտեմբերի 7-ից:

Արվեստագետն ասում է, որ մեծ անհամբերությամբ է սպասում այդ օրվան ոչ միայն ձայնասկավառակի, այլև համերգի համար, քանի որ վերջինիս ծրագիրը հետաքրքիր «համերգային մաղով» է անցել: Համերգին կհնչեն բացառապես կամերային ստեղծագործություններ:

Ինչ վերաբերում է ակումբային համերգներով հանդես գալուն, Վ. Արծրունին կարծում է, որ Երևանում վերջին տարիներին զարգացած ակումբային մշակույթի միջոցով յուրաքանչյուր երաժշտասեր կարող է հագեցնել իր երաժշտական հետաքրքրությունը. «Ես չէի կարող անհաղորդ մնալ այդ գործընթացին,- ասում է նա,- հատկապես երբ դրսում տեսնում էի, որ երաժշտական բոլոր խմորումները հենց ակումբային հարթակի վրա են տեղի ունենում: Իմ մեջ էլ այդ կարոտը կար, և հենց առաջին երաժշտական ակումբի բացման օրվանից ես այդ ընթացքի մեջ եմ: Ակումբն իր քաղցրությունն ունի՝ անմիջական ու մտերմիկ շփում հանդիսատեսի հետ: Դրա մեջ ադրենալին կա, տրամադրություն կա, բայց հիմա, կարծես թե, «հավեսս հանել եմ», մի տեսակ հագեցել եմ, և «Մեցցոյում» կայանալիք համերգը կփակի այդ շրջանը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031