Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում քննարկվեց ՈԱՇ-ի և կրթական ծրագրերի վերջնարդյունքների համապատասխանությունը

Դեկտեմբեր 02,2014 16:47

Այսօր ՈԱԱԿ-ի հայտարարած  կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Տեմպուս»-ի ALIGN, ARMENQA, TNE-QA ծրագրերի ձեռքբերումների ու մարտահրավերների քննարկումը:

Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, «Էրազմուս + » ծրագրի ազգային գրասենյակի համակարգող  Լանա Կառլովան:

ՀՊՄՀ ներկայացուցիչ Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ARMENQA եռամյա  ծրագիրը, որի նպատակն է  նպաստել  որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) բարեփոխումներին՝ ապահովելով հայաստանյան որակավորումների ճանաչելիությունը արտերկրում և դյուրինացնել շրջանավարտների շարժունությունը: Ծրագրի տեղական համակարգողներն են ԵՊՀ-ն և ՀՊՄՀ-ն:

ԵՊԼՀ ներկայացուցիչ Քրիստինե Սողիկյանը խոսեց  ALIGN  ծրագրի նպատակների ու ձեռքբերումների մասին:  2014-ի հունվարից մեկնարկած այս եռամյա ծրագիրը  կոչված է բուհերի հետ մշակել  կրթական ծրագրերի՝  ՈԱՇ-ին համապատասխանության ապահովման մեխանիզմներ:

Զեկույցով հանդես եկավ նաև Բելգիայի Լյուվենի համալսարանի ներկայացուցիչ Անդրե Գովարտը: Նա խոսեց վերջնարդյունքների և կրթական ծրագրերի իրականացման համապատասխանության թեմայով:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում անդրազգային կրթության որակի ապահովմանը (TNE-QA), վերջնարդյունքների տեսակետից կրթական ծրագրերի վերանայմանը, քննարկվեցին ՈԱՇ-ի և մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ)  համապատասխանությունն ապահովող ուղենիշները:

Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:

«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը,  Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը,  «Տեմպուս»-ի ARARAT,  ALIGN,  և TNE-QA ծրագրերը:

«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:

Որակի ապահովման շաբաթի մասին մանրամասների համար կարող եք այցելել www.anqa.am.qweek  կայքէջ

 

 

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Հայկուհի Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031