Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը` Զարուհի Փոստանջյանին. «Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2014 16:41

«Պատկերացնենք, որ այս ավանտյուրան կյանքի է կոչվում, այս պուտինիզմի շարունակության ներքո Ադրբեջանն էլ է ԵՏՄ-ին անդամակցում: Այս դեպքում ձեր կառավարությունն ի՞նչ դիրքորոշում կհայտնի, թե՞ մեր ապրանքները տանելու ենք այնտեղ վաճառելու»,-այսօր ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի հարց բարձրացրեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նաև հարցրեց, թե մեր կառավարությունը արե՞լ է հաշվարկներ այն մասին, որ ՌԴ անկայուն շուկայում մեր արտահանողներն ի՞նչ ռիսկերի են դիմակայելու:

Զարուհի Փոստանջյանին հետաքրքրեց նաև, թե մաքսային գրագրությունը ի՞նչ լեզվով է կատարվելու:

Սուրեն Կարայանը պատասխանեց. «Դեռ Ադրբեջանի կողմից հայտ չկա ներկայացված անդամակցության: Երբ լինի, այն ժամանակ էլ կքննարկվի»:

Ռիսկերի հետ կապված հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Դրանք մեր տնտեսվարող սուբյեկտների բիզնես ռիսկերն են, որոնք ցանկացած շուկայում կարող են առկա լինել` փոխարժեքի տատանումներից ելնելով: ՀՀ կառավարության խնդիրը չէ ամբողջական լուծում տալ այդ հարցին, մենք կարող ենք մեղմացնել դա»:

Լեզվի մասին հարցին ի պատասխան Սուրեն Կարայանն ասաց. «ԵՏՄ պայմանագրում նշված է, որ պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն բոլոր փաստաթղթերը լինելու են անդամ երկրների լեզուներով, մաքսազերծումները` ըստ ներմուծողի ցանկության, լինելու են և ռուսերեն, և տվյալ երկրի լեզվով»: Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, թե համաձայնագրում նման բան նշված չէ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ևս Զարուհի Փոստանջյանը փոխանցեց Ադրբեջանի` հավանական անդամակցության հարցը: Վարդան Այվազյանն ասաց, որ կփորձի հարցերին բավարար պատասխաններ տալ` թեև «ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են» ու «Հեսա Ադրբեջանի հարցին էլ պատասխան կտամ, համբերի» ասելով, այդպես էլ այդ հարցի պատասխանը չհնչեցրեց:

Նա նշեց, որ ներկայիս ինտեգրացիոն գործընթացները ուղիղ համեմատականով են ազդելու ՀՀ-ի վրա, քանի որ «ՀՀ-ն կախված է արտաքին տրանսֆերտներից, որոնց մեծ մասը գալիս է «ձեր չսիրած» ՌԴ-ից»:

Վարդան Այվազյանի պարզաբանումները, թե թանկացումներ չեն լինելու, չբավարարեցին Զարուհի Փոստանջյանին. ասաց, թե դրանք համոզիչ չեն: Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ իմ բառերը չձևափոխեք, ես ձեզ ասում եմ չի թանկանալու: Ինձ հետաքրքրում է ՀՀ տնտեսական վիճակը: Ստեղծվում է լրացուցիչ հնարավորություն`ասեմ, չէ՞»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031