Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին օրինագիծը՝ վավերացնելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին ասված է ստորին պալատի տվյալների բազայում:
«Վավերացնել Եվրասիական տնտեսական միության 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին` Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը՝ ստորագրված հոկտեմբերի 10-ին, Մինսկ քաղաքում», – ասված է փաստաթղթում:
Սպասվում է, որ ԵՏՄ անդամ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի խորհրդարանները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովը միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ օրինագիծը կվավերացնեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Պետդուման, բնական է, առանց որեւէ խոչընդոտի կվավերացնի ՀՀ ետմ-ին եռապատիկ անհավասար պայմաններով բռնակցման պայմանագիրը: Առանձնապես լուրջ սպասումներ դժվար է ունենալ նաեւ իր ամբողջության մեջ պուծինի կամակատար, խամաճիկային Ագգային ժողովից: Այս մեծագույն տխմարությունից խուսափելու շատ թույլ հույսեր կմնա կապել թերեւս մեր ապագա մյուս երկու տնտեսական «դաշնակից» երկրների՝ Բելառուսի եւ, մանավանդ, Ղազախստանի խորհրդարանների հետ: