«Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը սպասարկելու է Ռոբերտ Քոչարյանի շահը»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Նրա խոսքերով՝ եթե լարվածություն առաջանա, ապա բանակցությունների սեղանի շուրջ նստելու են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը. «Առաջին անգամը չէ, եւ իրար հետ կգտնեն հաշտեցման եզրեր, իրար հետ կգտնեն զարգացման սցենարներ: Կարծում եմ, որ եռյակի գոնե երկու մասնակից ուժերն այդ կարծիքին չեն, բայց երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է նրա համար, այս դեպքում՝ եռյակի այդ երկու ուժերը չեն վճարելու երաժշտության համար»:
Արարատ Զուրաբյանին զարմացնում են այդ երկու քաղաքական ուժերը, որոնք սպասարկում են մեկ այլ ուժի, որի հետ որեւէ ընդհանրություն չունեն:
Հարցին, թե ո՞վ է այդ երաժշտություն պատվիրողը, նա պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմա իր համար որոշում կկայացնի, թե վաղը կառաջադրի Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, թե՝ Վարդան Օսկանյանին, դա իր իրավունքն է: Այս խողովակով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Ես համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը բավականին պատվախնդիր մարդ է եւ իր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ չի փչացրել եւ չի փչացնի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ