Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Եթե խորհրդարանական լինեի, ապա կստորագրեի Փաշինյանի նախաձեռնության տակ»

Դեկտեմբեր 02,2014 14:47

«Իմպիչմենտի նախագիծը Նիկոլ Փաշինյանի կողմից մի փորձ էր՝ ցույց տալու, թե իրականում ինչպիսին է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ այդ փորձը անհրաժեշտ էր, բայց այն ոչինչ էլ չի փոխում. «Այդ գործընթացը լակմուսի թուղթ էր: Նրանք, ովքեր ուզում են, որ Հայաստանում իշխանությունը փոխվի, կարող են նախաձեռնել այդ փաստաթուղթը եւ ինչ-որ գործընթաց սկսել: Կարելի է հազար ու մի բացատրություն բերել, բայց մի բան ակնհայտ է՝ մի փոքրիկ հարցի շուրջ իրար պաշտպանելու, համախմբելու գործընթաց է տեղի ունենում, մարդիկ շատ հեշտությամբ կարողանում են ոչ կարեւոր հարցի շուրջ միասնական հանդես գալ: Իշխանության նորմալ ձեւավորման համար յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքը պետք է պայքարի»:

Պարոն Զուրաբյանը ողջունելի է համարում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը եւ խոստովանեց, որ եթե խորհրդարանական լիներ, ապա կստորագրեր այդ նախաձեռնության տակ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031