Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխաների մեծ մասն ապաքինվել է

Դեկտեմբեր 02,2014 15:42

Եղվարդի Նաիրիի բժշկական  կենտրոնում բուժում ստացող  17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:

Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր կրկին այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց ծնողների հետ:  Վերջերիններս շնորհակալություն հայտնեցին հիվանդանոցի անձնակազմին ցուցաբերված բժշկական օգնության և հոգատարության համար:

erexaner-2

Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ փոխանցեց: Նախարարը երեխաներին մաղթեց առողջություն և շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ այս պահին  նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ,  որից 13-ը Եղվարդում:   Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա:

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031