Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մանտրաներ» ԱԺ-ում` ԵՏՄ անդամակցության թեմայով

Դեկտեմբեր 02,2014 14:29

ՀՀ ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցի վերաբերյալ թեժ քննարկումներ են ընթանում:

Զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փորձում է ամեն գնով հավաստիացնել, որ ԵՏՄ-ին անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ի առաջ, մինչդեռ պատգամավորներից շատերը մտահոգություններ են հայտնում այս առումով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Սուրեն Կարայանի հավաստիացնումները «մանտրա» համարեց ու շեշտեց, թե «էդ մանտրաները հա կրկնելով՝ մեր կասկածները չեն փարատվում և գործողությունները ցույց են տալիս, որ խնդիրներ կան»:

Մասնավորապես, ի հակադրություն Սուրեն Կարայանի այն հավաստիացումների, թե օտարերկրյա ներդրումները կավելանան ԵՏՄ անդամակցությունից հետո, պարոն Արզումանյանը վկայակոչեց «Բլումբերգ» գործակալության հարցումները, համաձայն որոնց` աշխարհի խոշոր գործարարների 52 տոկոսը ռուսական շուկան համարում է  համաշխարհային ֆինանսական շուկաների թիվ մեկ սպառնալիքը:  Ու հարց բարձրացրեց` այդ դեպքում ինչպե՞ս պետք է ներդրումներ կատարեն հենց այդ շուկայում: Պարոն Արզումանյանը շեշտեց. «Գնում ենք ռիսկային գոտի. ոչ ՌԴ-ում կա ազատ շուկա, ոչ էլ մյուս երկու պետություններում: ՌԴ-ում քաղաքական որոշումներով են որոշում ում սնանկացնեն, ում` ոչ, գումարած պատժամիջոցները, Բելառուսում ընդհանրապես Խորհրդային Միություն է` Բատկայի ղեկավարությամբ: Նորից կրկնեմ, գնում ենք ռիսկային գոտի, պատժամիջոցների իրավիճակում ենք, ուստի ոչ մի ներդրում էլ չենք սպասում»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրեց  ՀՀ-ի` լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների հարցը: Սուրեն Կարայանը պարզաբանեց. «ԵՏՄ-ն ստեղծում է իր բյուջեն, որը ֆինանսավորում է ԵՏՄ մարմինների գործունեությունը և այդ բյուջեում ՀՀ-ի ներդրումը` սկսած 2016-ի հունվարից կկազմի բյուջեի 1.13 տոկոսը»:

Պարոն Ջհանգիրյանին հետաքրքրեց նաև, թե հատկապես մաքսային օրենսդրության մասով ո՞ր մարմիններն են որոշումներ ընդունելու: Պարոն Կարայանը պատասխանեց. «ԵՏՄ-ն չունի խորհրդարան, մաքսային օրենսգիրքը և նմանատիպ այլ ակտերը մշակվելու են ԵՏՄ հանձնաժողովի կողմից, հավանության արժանանալու բոլոր մարմինների կողմից և պայմանագրի տեսքով մտնելու են բոլոր երկրների խորհրդարաններ: Այսինքն` մեր խորհրդարանն է վավերացնելու այն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031