Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Իշխանությունը խաղում է խորհրդարանական ուժերի հետ»

Դեկտեմբեր 02,2014 14:17

«Մեր իշխանությունը միշտ դեմ է եղել համամասնական ընտրակարգին, եւ հասկանալի է նրանց այդ դիրքորոշումը»,- այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ իշխանությունների համար շատ ընդունելի է իշխանությունը վերարտադրելու համար ունենալ մեծամասնական ընտրատարածքներ եւ պատգամավորներ, քանի որ ընտրությունների ընթացքում մեծ գումարներ են դրվում, ընտրատարածքներում օգտագործվում են բոլոր վարչական եւ ֆինանսական միջոցները. «Եթե այս բոլոր ընտրակեղծիքների պարագայում էլ նույնիսկ լիներ համամասնական ընտրակարգ, ապա քաղաքական ուժը, որը իշխանության կրողն է, մեծամասնություն չէր ունենալու խորհրդարանում: Կարծում եմ՝ սա նրանք հաշվի կառնեն եւ ամեն կերպ կվիժեցնեն ամբողջ համամասնական համակարգի անցնելու գործընթացը»:

Արարատ Զուրաբյանը նշեց, որ իշխանությունը իր առջեւ խնդիր է դրել սահմանադրական փոփոխությունների ժամանակ փորձել ստեղծել որոշակի փոխզիջման միջավայր եւ փորձել հարցերն այնպես կառուցել, այնպիսի լուծումների գալ, որպեսզի կարողանա սահմանադրական փոփոխություններ կատարել. «Իշխանությունը խաղում է այս պարագայում խորհրդարանական ուժերի հետ՝ փորձելով ստեղծել փոխզիջման մթնոլորտ: Բայց իրականում իշխանությունը գործել է այնպես, ինչպես գործել է միշտ եւ այդպես էլ գործելու է մոտակա ապագայում, ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերը ինչ-որ չափով ընդունել են այս խաղի կանոնները եւ որոշակիորեն պասիվացրել են իրենց գործողությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031