Գյումրու տնակային ավանների, սոցիալապես անապահով ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը»՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, շարունակում է վառելափայտ բաժանել:
Արդեն իսկ 150 ընտանիքների տրամադրվել է վառելափայտ: Ավելացնենք, որ այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը:
Կարդացեք նաև