Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս չի առանձնացրել Մարտի 1-ին սպանվածների վերաբերյալ մասերը. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 02,2014 12:46

Չնայած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հավաստիացումներին՝ Մարտի 1-ի քրեական գործին նոր թափ տալու մասին, Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս չի առանձնացրել Մարտի 1-ին սպանվածների վերաբերյալ մասերը։

Օրերս գրավոր հարցմամբ դիմել էինք ՀՔԾ՝ պարզելու համար, թե արդյոք գործերն արդեն առանձնացվել են, եւ արդյոք դրանցով նոր քննչական գործողություններ տեղի ունեցել են։ «Ի պատասխան Ձեր հարցմանը տեղեկացնում ենք, որ Ձեր նշած քրեական գործից յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու ուղղությամբ ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում են համապատասխան դատավարական գործողություններ։ Գրության մեջ նշված մյուս հարցերին հնարավոր կլինի պատասխանել վարույթներն առանձնացնելուց հետո»,- հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ մեր հարցմամբ ՀՔԾ-ից խնդրել էինք հայտնել, թե արդյոք սպանությունների գործերն արդեն առանձնացվել են, եթե այո՝ Մարտի 1-ի զոհերից ում վերաբերյալ քրեական գործը որ քննիչի վարույթում է գտնվում, նաեւ խնդրել էինք հայտնել այդ քննիչների անունները։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031