Ինչպես տեղեկացրել ենք ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:
Մինչ այս թեմայով ԱԺ-ում քննարկում էր տեղի ունենում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նիստերի դահլիճում բաժանում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատրաստած թռուցիկները` ընդդեմ ԵՏՄ անդամակցության:
Գալուստ Սահակյանը միջամտեց. «Չի կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել ԱԺ-ում, վերջացրեք Ձեր ապօրինի գործունեությունը ԱԺ-ում»:
Զարուհի Փոստանջյանը չարձագանքեց Գալուստ Սահակյանի դիտողությանը և շարունակեց բաժանել թռուցիկները` հասնելով մինչև ԱԺ նախագահության հատված:
Կարդացեք նաև
Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Էս արդեն բեսպրեդելն է, ուրախացեք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ