Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Այս իրավիճակից օգտվեցին սպեկուլյացիայով զբաղվողները». «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 02,2014 12:27

«ՉԻ»-ն զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի հետ։

– Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին դրամի արժեզրկումը։

– Սա պայմանավորված է մի քանի գործոնով։ Ընդ որում, այդ գործոնների մի մասն օբյեկտիվ է, մյուս մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ գործոններից են ռուսական ռուբլու կտրուկ տատանումները, այսօր արդեն ռուսական ռուբլու արժեզրկումը, սխալված չեմ լինի, եթե ասեմ, հասել է աննախադեպ չափերի։ Դա իր արտացոլումը ստացավ  Հայաստանի  վրա, քանի որ մի կողմից Հայաստան տրանսֆերտների  հիմնական մասը գալիս է ՌԴ-ից, մյուս կողմից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆինանսական շրջանառությունը եւս ռուբլու գոտու հետ է կապված։ Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ. այս իրավիճակից օգտվեցին սպեկուլյացիայով զբաղվողները։

– Նախորդ շաբաթ իրավիճակին արձագանքեց ՀՀ ԿԲ-ն։ Որքանո՞վ է նրանց քայլերը բավարար՝ իրավիճակը վերահսկելու եւ մեղմելու առումով։

– ԿԲ արձագանքը մի փոքր զարմանալի էր. այդ արձագանքը  հակասական  էր։  ԿԲ-ն թվարկել է դրամի արժեզրկման դրական կողմերը, ինչը զավեշտալի է: Եթե դրամի արժեզրկումն այդքան դրական երեւույթ է, էլ ինչո՞ւ են կանխում, ավելին, ինչո՞ւ ավելի վաղուց իրենք չնախաձեռնեցին, էլ ինչո՞ւ էին սպասում ցնցումներին։ Այդպիսով,  ԿԲ-ն  հայտնվեց իրարամերժ վիճակում։

Բոլոր դեպքերում, ՀՀ տնտեսական գործունեությունը, որը գտնվում է մեռած վիճակում, այս արժեզրկման հետեւանքով կարող է վերակենդանացման, աշխատելու  նշաններ  ցույց  տալ։ Բայց դա միայն այն դեպքում, եթե  կարողանանք  խթանել տնտեսության զարգացումը։ Մինչդեռ, արի ու տես, որ Հայաստանում խոցելի զանգվածը, որ պաշտոնական տվյալներով, գերազանցում է 900 հազարը, այս ցնցումները չափազանց ծանր կտանի։ Եթե պետությունը շուտափույթ չկարողանա կասեցնել ցնցումները, չկարողանա որոշակի միջոցներով զսպել գնաճը, հետեւանքները չափազանց վատ կլինեն։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031