Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը ակտիվիստին՝ «Քեզ նենց կապտակեի» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 02,2014 12:23

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց «Ո՛չ պարտադրող СССР մաքսային միությանը» պաստառով  տասնյակ քաղաքացիներ ԱԺ մտնող պատգամավորներից այսօր պահանջում էին  դեմ քվեարկել ԵՏՄ-ի՝ Հայաստանի անդամակցության մասին  պայմանագրին:

ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանին ԱԺ մուտքի մոտ բռնացրած ակտիվիստները նախազգուշացրին՝ «Եթե կողմ քվեարկեք, ուրեմն դավաճան եք»: Ի պատասխան պարոն Կարախանյանը բարկացավ եւ ասաց. «Նենց կապտակեի քեզ: Դու գիտե՞ս խորհրդային տարիներին ոնց եմ պայքարել»:

Մուտքի մոտ լրագրող Գայանե Առուստամյանը ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Սամվել Ֆարմանյանին ասաց, թե դավաճանության խարանը նրա ճակատին հավերժ կմնա, եթե ինքը կողմ քվեարկի: Սամվել Ֆարմանյանը չպատասխանեց այլ հարցերի, ասաց, որ հարգում է յուրաքանչյուրի կարծիքը,  եւ հեռացավ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ալեքսանյանից էլ ակտիվիստները հետաքրքրվեցին՝ հայերի՞ն է կողմ, թե՞ ռուսներին: Պատգամավորն ասաց՝ կողմ է ե՛ւ ռուսներին, ե՛ւ հայերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031