Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղատանը հարձակվել էր աշխատակիցների վրա եւ հափշտակել գումարը

Դեկտեմբեր 02,2014 12:07

Հունիսի 22-ին Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի կենտրոնական շրջանի դատարանի դատավոր Ե. Ա. Սելիվանովայի նախագահությամբ հրապարակվել է Էդգար Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետով, 187-րդ հոդ. 4-րդ մասով Էդգար Գեւորգյանը ճանաչվել է մեղավոր եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ սեփականության իրավունքով պատկանող ողջ գույքի բռնագրավմամբ:

Նշված դատավճռի դեմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը (լուսանկարում) բերել է վերաքննիչ բողոք, որը դեռևս քննության ընթացքում է:

Ըստ Վ. Մանուկյանի, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, պաշտպանական կողմը գտնում է, որ քննությունը կատարվել է խիստ թերի և մակերեսորեն, այն ուղեկցվել է բազմաթիվ քրեադատավարական, ինչպես նաև ՄԻԵԿ նորմերի խախտումներով, գործի համար խիստ կարևոր հանգամանքներ, բազմաթիվ հակասություններ, քննության առարկա չեն դարձել և իրավական գնահատականի չեն արժանացել:

Նշենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Էդգար Գևորգյանը 24.03.2013թ. Նիկոլաև քաղաքի Ստալինգրադի հերոսներ պողոտայում անօրինական գործող խաղատանը, գույքին և դրամական միջոցներին տիրանալու դիտավորությամբ, ժամը 23:25 սահմաններում, հարձակվել է աշխատակիցներ Մ.Ն. Յակուշևի և Ի.Ի Պախոմովայի վրա և ձեռքում եղած սուր կտրող-ծակող գործիքի միջոցով վերջիններիս պատճառել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով նշված անձինք տեղում մահացել են, իսկ Է. Գևորգյանը հափշտակելով խաղատանը եղած գումարը, ինչպես նաև բջջային հեռախոսները՝ դիմել է փախուստի: «Նախևառաջ պաշտպանական կողմը հարկ է համարում փաստել, որ Էդգար Գևորգյանը իրավապահների կողմից հայտնաբերվելուց և ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո դաժանաբար ենթարկվել է ծեծի, ինչը ուղեկցվել է նրա հարցաքննության ժամանակ, որը հաստատվում է քրեական գործում առկա կազմված համապատասխան արձանագրություններով: Քրեական գործով չկա որևէ վկա կամ անձ, ով կարող է հաստատել դեպքի օրը Էդգար Գևորգյանի ներկայությունը խաղատանը: Առայսօր չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, չի ուսումնասիրվել նշված խաղատանը տեղադրված տեսախցիկներով կատարված տեսաերիզները: Իսկ նախաքննության ժամանակ նշանակված թվով 65 փորձաքննություններով ոչ մի ապացույց ձեռք չի բերվել և հաստատվել Էդգար Գևորգյանի մեղքը նրան մեղսագրված հանցանքում: Էդգար Գևորգյանի մոտի առգրավված բջջային հեռախոսները իրենց գույնով, տեսքով և մյուս արտաքին հատկանիշներով չեն համընկնում տուժողների հեռախոսներին: Իսկ իրավապահների կողմից կատարված բնակարանի խուզարկությունները և մյուս քննչական գործողությունները կատարվել են առանց դատարանի թույլտվության, համապատասխան որոշման: Առկա են այլ բազմաթիվ չփարատված կասկածներ, դատավարական կոպիտ խախտումներ, որոնց լրատվական միջոցները և, կածում եմ, մեր հանրությունը կանդրադառնա: Խնդիրը նրանումն է, որ այս մեկնաբանությամբ ցանկանում եմ ՀՀ բոլոր իրավասու մարմիններին իրենց սևեռուն ուշադրության կենտրոնում պահեն ՀՀ քաղաքացու վերաբերյալ քննված այս քրեական գործը՝ հաշվի առնելով Էդգար Գևորգյանին առաջադրված մեղադրանքի ծանրության աստիճանը և ցմահ ազատազրկման տեսքով նշանակված պատիժը»,- ասում է Վ.Մանուկյանը:

Մանրամասներն առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031