«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը:
– ԵԱՏՄ-ն հաճախ բնորոշում են չորս ազատությունների դաշտ՝ կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ու ապրանքների տեղաշարժի, ինչո՞վ եք բացատրում, որ այդ դաշտում Ռուսաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար արգելում են միմյանց արտադրանքի տեղաշարժն ու վաճառքը։
– Աշխարհում չկա որևէ տարածաշրջանային տնտեսական կառույց, որտեղ լարվածություններ չլինեն։ Ընդհանուր տարածքի կայացման փուլում մեծ ու փոքր տարաձայնությունները հարթվելու են։ Ռուսաստանի և նրա դաշնակիցների տեղը ժամանակակից աշխարհում մի կողմից՝ ԵՄ-ի, մյուս կողմից՝ Չինաստանի ու նրա դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը զարգացնելու մեջ է։ Հետխորհրդային Ռուսաստանը ութ անգամ ավելի փոքր տնտեսություն ունի, քան ԵՄ-ն, քան ԱՄՆ-ը, քան ՉԺՀ- ն, բայց Ռուսաստանը Եվրոպա ու Ասիա մայրցամաքների ամենամեծ պետությունն է, որ ունի աշխարհի ամենամեծ բնական պաշարները։ Պարզ է, որ Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի իր փաստացի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, իր քաղաքակրթական յուրօրինակությունը պահպանելու և առաքելությունը իրականացնելու, հարստությունը չկորցնելու համար՝ մի կողմից, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց աշխարհի խոշորագույն ուժային բևեռների հետ զարգացող համագործակցության՝ այդ երկիրը չի կարող զարգանալ։ Շատ լուրջ քաղաքագետների գնահատականով՝ ՌԴ նախագահի Մեծ Եվրոպայի տեսլականը՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ, անհասկանալի ժամանակով հետաձգվեց։ Ես համաձայն չեմ, գործող ու հնարավոր նոր արգելամիջոցների գործողության պահը իսկական ժամանակն է խորությամբ մտածելու այդ հսկայական տեսլականն իրականացնելու մասին։
– Ուտոպիստ չե՞ք։
Կարդացեք նաև
– Եթե մենք չաշխատենք այդ թշնամությունը թուլացնել կամ մնանք անտարբեր, որպես փոքր պետություն՝ ոտատակ ենք ընկնելու։ Ոչ ոք չի հավատալու մեր անկեղծ հայտարարություններին, թե՝ կներեք, սխալվել էինք, դարձի ենք եկել, ուրիշ որոշում ենք ընդունել։ Աշխարհում արցունքներին ոչ ոք չի հավատացել երբեք և չի հավատալու հիմա։ Մենք պիտի ունենանք մեր բնական դերը, որը գծագրված է մեր պատմությամբ, քաղաքական ավանդույթով, ժողովրդի հոգեկերտվածքով՝ համագործակցության լեզու գտնելու և համագործակցության դաշտում օգուտներ փնտրելու քաղաքականությամբ։
Երբ ԱԺ-ն կվավերացնի պայմանագիրը, և մենք հունվարի 1-ից կդառնանք ԵԱՏՄ անդամ, ՌԴ-ի հետ միասին, գուցե նաև առանձին պիտի շարունակենք կամուրջների ակտիվ որոնումը Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները նորմալացնելու եւ կառուցողական հուն տեղափոխելու համար: Անկախ՝ մենք փոքր ենք, թե մեծ, մեր ջանքերը համեստ են, թե գործուն, դա պիտի անենք, այլապես մեր երկրում խարխլվելու է հայկական պետականությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում