ԵՏՄ-ի հետ կապված մտավախությունը ոչ թե այն է, որ մենք միացանք այդ կառույցին, այլ այն, թե ինչպես կարող ենք մեր տնտեսական քաղաքականությունը վարել այնպես, որ այս իրավիճակում կարողանանք օգուտներ քաղել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն կկարողանա՞ տնտեսական շահ քաղել ԵՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ այդ միության անդամ որոշ երկրներ իրենց դժգոհությունն են հայտնում Ռուսաստանի միանձնյա որոշումներից, և արդյոք Հայաստանը ԵՏՄ-ի հետ կապված մտավախություններ չունի՞:
Բաղդասարյանի խոսքով՝ ԵՏՄ-ից այս իրավիճակում օգուտներ քաղելու հնարավորությունը կախված է մեր աշխատելաոճից ու գործելաոճից:
«Ինչ վերաբերում է նրան, որ ԵՏՄ անդամ որոշ երկրներ կարող են որոշել ու դուրս գալ միությունից, ապա այդ միությունը որևէ մեկի համար արգելք չի հանդիսանում, և ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է դուրս գալ՝ ճանապարհը բոլորի համար բաց է: Բայց պետք է նկատի ունենալ, որ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր այս իրավիճակում մտածում է՝ քանի որ ՌԴ-ի դեմ կան պատժամիջոցներ, որքան կարելի է՝ շատ բան պոկել ու օգուտ քաղել»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանն է՞լ է այդ մտայնությամբ անդամակցում ԵՏՄ-ին, Բաղդասարյանն արձագանքեց. «Ոչ, մենք այդ մտայնությամբ չենք մտնում, մենք կարծում ենք, որ ամեն բան պիտի գնա իր բնականոն հունով: Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը միանձնյա է որոշումներ կայացնում, այնտեղ խնդիրները կոնսենսուսով են լուծվում: ԵՏՄ-ում մենք ունենք հավասար ներկայացուցիչներ, միայն մեկ պարագայում կոլեգիայում մենք առայժմ՝ մինչև 2016-ի փետրվարը, երեք նախարարով մեկ ձայն կունենանք, որը ժամանակավոր բան է»:
Կարդացեք նաև
Սիրանույշ Պապյան
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում