Սինքրոն լողում եւ ջրացատկում նոր դարաշրջան է սկսվում: 2015 թվականին Կազանում կայանալիք աշխարհի առաջնությունում այս մարզաձեւերի պատմության մեջ առաջին անգամ կմրցեն խառը զույգեր կին եւ տղամարդ:
Երկսեռ զույգերը սինքրոն լողում մեդալներ կվիճարկեն տեխնիկական եւ կամավոր ծրագրերում, իսկ ջրացատկում՝ 3 մետր ոստնակացատկում եւ 10 մետր աշտարակացատկում: Նոր մարզաձեւերն առայժմ թեստային կարգավիճակ ունեն, սակայն մեծ է հավանականությունը, որ դրանք կմնան աշխարհի առաջնությունների ծրագրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ reuters-ի