Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանի ամանորյա «նվերը» կամ պայքարի նոր փուլ. «168 ժամ»

Դեկտեմբեր 02,2014 11:26

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել։ Սև իրականությունը։ «168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել։

Ավելի կոնկրետ՝ Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից ազատում ու «Նաիրիտի» սնանկացման սկիզբ։ Ըստ այդմ` նախատեսվում է գործարանի աշխատակազմի առավելագույն կրճատում և աշխատավարձերի ծավալի նվազեցում։ Եվ ահա երեկ Ռ. Սաղաթելյանն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին, ինչն անասելի վրդովմունք է առաջացրել։

«168 ժամի» հետ զրույցում այս լուրը հաստատեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը։ Ըստ նրա՝ այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծարվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Այսինքն՝ հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր։ Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար։

Աշխատավարձերի վերաբերյալ Ա. Հարությունյանը հայտնեց, որ 400 հազար դրամից բարձր վարձատրվող 178 հոգու աշխատավարձերը կրճատվելու են մի քանի անգամ:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031