Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության պատասխանը ՀՔԾ-ին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 02,2014 11:20

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ որոշեց չլռել։ Նրա խորհրդական Ք. Մելքոնյանը, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, թե. «Նախ ակնհայտ փաստ է, որ որեւէ կառույցում, գերատեսչությունում գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով։ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարեւոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը, գերատեսչությունը ինչպիսի լուծում եւ գնահատական են տալիս։ Այդ պարզ պատճառով հաղորդագրությունում անուններ չեն նշվել, ընդ որում դա արվել է առանց ենթատեքստերի։

Իսկ կոնկրետ դեպքում քննարկվող քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման՝ զուտ իրավական մասնագիտական խնդիրներով հանրությանը չծանրաբեռնելու համար ընդամենը հարկ ենք համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված է նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողական լիազորություն, այսինքն՝ դատախազությունը կարող է վերացնել նախաքննական մարմնի որոշումները, ցուցումներ տալ քննիչներին, նաեւ անձին տուժող ճանաչել…: Դատախազի կողմից իր լիազորություններից որեւէ մեկից չօգտվելը որեւէ կերպ չի արդարացնում տվյալ գործով նախաքննության մարմնի կողմից անձին տուժող չճանաչելու փաստը։

Ինչ վերաբերում է հրապարակման «բարոյախրատական» մասին, ապա դարձյալ պետք է հիշեցնել, որ ինչպես դատախազությունը, այնպես էլ նախաքննական մարմիններն իրավական գործառույթ իրականացնող կառույցներ են, որոնց գործունեությունը հրապարակային կամ ոչ սահմանափակվում է բացառապես իրավունքի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազության հրապարակումները պարբերաբար միջանձնային հարաբերությունների դաշտ բերելն ու տարբեր, անհիմն ենթատեքստերով շրջանառելը պարզունակ եւ անհեռանկար զբաղմունք է։

Դատախազությունն իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները, այդ թվում՝ անհիմն եւ ապօրինի որոշումները վերացնելու եղանակով պետական որեւէ կառույցի իրավական գիտելիքների խորությունը եւ բարոյախրատական տոնի իրական արժեքը տեսանելի կլինեն կատարված աշխատանքի արդյունքում»։

Այսպիսով՝ հիմա էլ դատախազությունը «մեջլիս է մտել» մեկ այլ քննչական մարմնի՝ հատուկ քննչական ծառայության հետ։ Տեսնենք, թե այս հակամարտությունն ինչ արդյունք կունենա։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031