Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Չունենք այն մտայնությունը, թե իբր ՀՔԾ-ն կամ դատախազությունը այդպես մտահոգված են իրավունքի պաշտպանությամբ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 02,2014 11:14

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ մեկնաբանելով դատախազություն-ՀՔԾ հակամարտությունը, ասել է, որ նորմալ գործընթաց է, երբ ՀՔԾ քննիչի կողմից ընդունված որոշման վերաբերյալ դատախազությունը քայլեր է կատարում։ «Դա ամբողջովին տեղավորվում է Քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանության մեջ, որովհետեւ Դատախազությունն է հանդիսանում քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը։ Ուղղակի, եթե ՀՔԾ-ն գտնում է, որ չեն համապատասխանում այդ քայլերը, պետք է փաստարկներ ներկայացնի։ Այստեղ, իհարկե, շատ հետաքրքիր է նաեւ այն, որ մենք չունենք այն մտայնությունը, թե իբր ՀՔԾ-ն կամ դատախազությունը այդպես մտահոգված են իրավունքի պաշտպանությամբ։ Միամիտ չենք մտածելու, թե երկուսն էլ շահագրգռված են մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ քայլեր կամ քննություն կատարելու։ Չկա նման վստահություն, ավելին՝ կան հիմքեր մտածելու, որ այդ ծառայությունները չեն ղեկավարվում մարդու իրավունքի պաշտպանությամբ, այդ հիմքերը պնդելու բազմաթիվ փաստեր ունենք»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այստեղ կա միջգերատեսչական շահ, բայց թե ո՞րն է այդ շահերի բախման պատճառը՝ առայժմ դժվար, է ասել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031