«Պորտուի» պաշտպան, 26-ամյա Ռոլանդուի գործակալ Ֆրանկո Կամոցցին հայտարարել է, թե իր խնամարկյալը հաճույքով կխաղա Ռուսաստանում:
«Ես պաշտոնական բանակցություններ չեմ վարում «Սպարտակի» հետ, բայց ակումբից հարցում եղել է: Ռոլանդուն կարիերան հունվարից հաճույքով կշարունակի Ռուսաստանում, եթե լավ առաջարկ լինի: Նա հիմա լավ թիմ է փնտրում ու կարեւոր չի՝ այն կլինի ռուսակա՞ն, իտալակա՞՞ն, թե՞ անգլիական: Շատ բան կախված է նյութական գործոնից», – Կամոցցիի խոսքերը մեջբերում է «Ita Sport Press»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.ru-ի