Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «Որեւէ բյուջե, որեւէ երկրում, որեւէ ժամանակ կտրուկ ոչինչ չի կարող փոխել». «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 02,2014 11:03

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ

– Պարոն Բադեյան, Դուք ծանոթացե՞լ եք 2015 թվականի բյուջեի վերամշակված նախագծին, արդյո՞ք նոր նախագիծը Ձեզ դուր է գալիս։

– Ինքը բալանսավորված բյուջե է եւ հնարավորության սահմաններում խնդիրները լուծում է։

– ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը 2015 թվականի բյուջեն որակել է «յոլա» գնալու բյուջե, քանի որ որեւէ սոցիալական խնդիր 2015 թվականի բյուջեով չի լուծվելու։

– Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում կտրուկ լավացումը, բյուջեի ավելացմամբ, չէ՞։ Իսկ ինչպե՞ս եք այդ դեպքում պատկերացնում բյուջեի ավելացումը, հարկերի մեծացմամբ, չէ՞, իսկ ովքե՞ր են այդ հարկերը վճարում, ժողովուրդը, չէ՞։ Այսինքն ի՞նչ։ Դուք էլ եք հարկ մուծում, ես էլ եմ հարկ մուծում, այսինքն՝ ժողովուրդն է, չէ՞, այդ հարկերը վճարում։ Հիմա եթե ժողովրդից մի ձեռքով պետք է վերցնենք, մյուս ձեռքով իբրեւ թե տանք… ո՞ւմ ենք խաբում։

– Բայց Դուք հայտարարել եք, որ կողմ եք քվեարկելու 2015 թվականի բյուջեին, այդ դեպքում ստացվում է, որ Դուք էլ ե՞ք ժողովրդին խաբում։ Համակերպվելու եք ՀՀ Կառավարության ներկայացրածով ու «յոլա՞» եք գնալու։

– Ո՛չ, այդպես չի, օդից չեն վերցրել ու ներկայացրել բյուջեի նախագիծը, դա մանրակրկիտ հաշվարկների արդյունք է ներկայացված բյուջեն, բալանսներն էլ ճիշտ է պահված։ Ցանկացած բյուջե, ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ քննադատելի է, որովհետեւ տեսլականներ կան։ Օրինակ՝ Դուք կարծում եք, որ առողջապահությանը պետք է ավելի շատ փող տալ, իսկ ես էլ կարծում եմ, որ պետք է շատ փող հատկացնել կրթության ոլորտին։ Մեր կարծիքները կլինեն իրար հակասող, ինչի համար էլ միշտ կգտնվի քննադատը։ Հիմա բյուջե կազմողները ղեկավարվում են պրոֆեսիոնալ սկզբունքներով, հաշվի առնելով կառավարության, նախագահի ծրագրերը, որպեսզի իրականացնեն այդ ծրագրերը։ Այսինքն՝ այդ ծրագրերին համահունչ է ներկայացվում դրանք։ Եթե նախագծից առանձնացնենք դրանք, ապա կտեսնենք, որ զարգացում կա, բայց պետք է հասկանանք նաեւ, որ որեւէ բյուջե, որեւէ երկրում, որեւէ ժամանակ կտրուկ ոչինչ չի կարող փոխել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031