Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ փուլի համար «Անտարեսը» նախատեսել է ընդգրկել մեր սպորտի հայտնի դեմքերին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2014 10:53

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակներում «Անտարես» հրատարակչությունն այս անգամ ներկայացնում է քաղաքական գործիչների կողմից ընտրված գրքերն ու դրանց շուրջ կազմակերպվող քննարկումները։ Առաջիկայում ընթերցողի հետ իրենց կարդացած գրքերի մասին կխոսեն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը։

Գրքերն ընտրելու համար նախագծի կազմակերպիչներն առանձնացրել են ամերիկյան պարբերականների հարցումների արդյունքում աշխարհի բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի ցանկի այն ստեղծագործությունները, որոնք ունեն հայերեն թարգմանություն։ Ու քանի որ 100-ից 30-ն արդեն հրատարակվել են «Անտարեսի» կողմից, ապա մասնակիցներին առաջարկվել են հենց այդ գրքերը, որից հետո քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն ինքն է ընտրել, թե ինչ գիրք ներկայացնի։

Հաջորդ փուլի համար «Անտարեսը» նախատեսել է ընդգրկել մեր սպորտի հայտնի դեմքերին, ովքեր իրենց օրինակով կգովազդեն գիրքն ու ընթերցանությունը։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի խնդիրը մթնոլորտը փոխելն է. «Երբ 2007-ին Ռոբերտ Քոչարյանն ասեց՝ ես գիրք կարդալ չեմ սիրում, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չի, որից հետո դարձավ վարչապետ, ահա այս մթնոլորտում տեսնում ենք, թե հասարակությունն ինչ ուղերձ է ստանում։ Տարիներ առաջ աղջիկս, երբ 6 տարեկան էր, մոտեցավ ինձ ու ասեց՝ հայրիկ, էլ ինձ չստիպես գիրք կարդալ, նախագահն ասեց, որ ես գիրք կարդալ չեմ սիրում։ Հիմա դա փոխում է մթնոլորտը, փչացնում է, որովհետեւ մարդը տեսնում է, որ նա, ով ասել էր գիտելիք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար, ստանում է ավելի կարեւոր պաշտոն։ Հասարակությունն էլ ի՞նչ է տեսնում, որ եթե դու առաջնորդվում ես նրանով, որ քեզ գիտելիք պետք չի, գնում ես ավելի առաջ, ավելի հաջողակ ես դառնում, այսինքն՝ չկրթվելը հաջողության գրավական է, եւ բոլորովին հակառակ մեսիջ է ստանում մեր հասարակությունը, ի տարբերություն վրաց հասարակության, որտեղ եթե չկրթվես, չես հասնի հաջողության։ Մեր խնդիրն այդ իրավիճակը փոխելն է. ոչ գիրք ծախելը, ոչ էլ մեկ այլ բան, այլ իրավիճակը փոխելը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031