Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար ռուս-թուրքական ծուղակը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 02,2014 10:31

Թուրքիայում Պուտինի և Էրդողանի հանդիպումը տևել է նախատեսված ժամանակից մի քանի անգամ ավելի՝ մոտ երեք ժամ: Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներն իհարկե խոսելու շատ բան ունեն, քանի որ ներկայում նրանք հայտնվել են չափազանց ծանր վիճակում: Պուտինն ու Էրդողանը համաշխարհային իզգոյի կարգավիճակում են, իհարկե՝ Պուտինը փոքր-ինչ ավելի, սակայն Էրդողանն էլ ընդամենը հետևում է նրան:

Այս իրավիճակի ապացույցն է այն, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով, իհարկե, որ ձգձգում են եվրոպացիները: Փոխարենը «Հարավային հոսքը» կուղղվի Թուրքիա, իսկ եվրոպացիները, ըստ Պուտինի, ռուսական էներգակիրների նոր աղբյուրներ չեն ստանա, և դրանք կուղղվեն այլ շուկաներ:

Թե ինչքանով է խելամիտ այս հայտարարությունը տնտեսական առումով՝ կասեն տնտեսագետները, թեև առանց այդ էլ պարզ է, որ ուղղակի անմտություն է Եվրոպան իր գնողունակությամբ համեմատել որևէ այլ ուղղության հետ: Օրինակ՝ Ռուսաստանը գազային համաձայնագիր կնքեց Չինաստանի հետ՝ ի հակակշիռ Եվրոպայի, սակայն արդյունքում ստացվել է այնպես, որ չինացիները նախ պահանջել են գազի հնարավորինս ցածր գին և բացի այդ էլ հրաժարվել են ավանս վճարել՝ գազամուղի կառուցման համար: Այս ամենին էլ գումարվել է այն, որ Պեկինի ստորագրության համար Պուտինը Չինաստանին տվել է Ռուսաստանի հանքարդյունաբերական ոլորտում գործունեության մեծ դաշտ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031