Երեկ մոտ 1600 բաժանորդներ անջատել էին իրենց բջջայինները՝ ի նշան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող ռոումինգի սակագների դեմ բողոքի:
«Նախաձեռնությանը շատ ավելի մեծ թվով մարդիկ են միացել, քան ֆեյսբուքյան միջոցառման համար գրանցված 1600-ից ավելի քաղաքացիները»,- ասաց նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նախաձեռնության անդամները համոզված են, որ իրենց պայքարը ոչ անմիջապես, բայց ժամանակի ընթացքում արդյունք կտա, եւ սակագները կնվազեն: «Կարեւորը հետեւողական լինելն է եւ կեսից չհրաժարվելը: Իսկ եթե սպասում ենք, որ այսօր երեկոյան Արցախում ռոումինգ չի լինելու, ապա առնվազն հեքիաթների ենք հավատում, դա մեկ օրվա աշխատանք չէ»:
Նոր նախաձեռնությունը շարժվում է մեկ գաղափարով՝ Արցախը Հայաստան է, հետեւաբար, ամեն տեղ պետք է լինի նույն սակագինը, եւ առաջարկում է միանալ այդ բոյկոտին՝ նպաստելով ՄԻԱՑՄԱՆ գաղափարի վերջնական կայացմանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև