ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝
ժամը 12:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի
լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության
պատճառով խցանվել են:
«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին
տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն