Նոյեմբեր 20-22-ը Թբիլիսիում անցկացվել է «Կովկասի եւ Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցել են նաեւ հայ մասնագետները: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մասնավորապես հանդես է եկել «Մեծամորի պեղումները» վերնագրով զեկուցումով:
Ինչպես նշեց գիտնականը Aravot.am-ի հետ զրույցում, իր զեկուցումով ներկայացրել է 50 տարվա ընթացքում հուշարձանի տարածքում կատարված պեղումների եւ 2013-2014 թթ. հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Պարոն Փիլիպոսյանը հավելեց, որ
միջազգային գիտաժողովի մասնակիցներից շատերը ցանկություն են հայտնել մասնակցել Մեծամորի պեղումների 50-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որը կկայանա 2015-ին:
Նրանից պարզեցինք, որ Ադրբեջանից 6-7 հնագետ է մասնակցել է «Կովկասի եւ Անատոլիայի վաղ երկաթի դարաշրջանի հնագիտության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովին, նրանք Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքում պեղումներ կատարած մասնագետներ էին: Միջադեպեր չեն գրանցվել: Հայ հնագետի ձեւակերպմամբ, ամեն ինչ քաղաքակիրթ էր, իրենք էլ լոյալ էին:
Կարդացեք նաև
Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ ադրբեջանցիները եւս հետաքրքրված են եղել հայաստանյան նյութերով ու ցանկություն հայտնել, որ տեղեկատվությունն ավելի լայն չափով հասներ իրենց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լոյալ բառի իմաստը հասկանում եք? Եթե հասկանում եք, ապա համենայնդեպս ադրբեջանցիների ոչ մի լոյալության օրինակ չբերեցիք: