«Ամենախիստ գնահատականներով կարելի է բնութագրել նրանց, որոնք կողմ կքվեարկեն եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանի միանալու պայմանագիրը, իրենց մարդկային նկարագրից պետք է հեռացած կամ հոգեկան առողջության վատթար վիճակում պետք լինեն»,- այսօր ԱԺ-ի դիմաց ընդդեմ ԵՏՄ-ի հավաքի ժամանակ Aravot.am-ին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:
Պարույր Հայրիկյանը այսօր պատգամավորներին նախազգուշացրել է՝ պայմանագրին կողմ քվեարկելու դեպքում պատասխանատու են լինելու իրենց երեխաների առաջ.«Գալու է ժամանակ, ու իրենց երեխաները հարցնելու են ՝ այս ինչ օրը, այս ինչ ժամին, երբ քվեարկում էիր, չէի՞ր զգում, որ մարդ արարած ես ու քեզ մարդու պես պիտի պահես՝ առողջ բանականությամբ: Եվրասիական տնտեսական միությունը նշանակում է ստրկություն, դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության կորուստ, հակասում է սեպտեմբերի 21-ին»:
Նա «հոգեկան հիվանդ» անվանեց այն մարդկանց, որոնք պնդում են, թե ԵՏՄ-ն կլուծի Հայաստանի պարենային ու ռազմական անվտանգությունը.« Էդ ասողները հոգեկան հիվանդներ են: Տնտեսական ճգնաժամ ապրող, կտրոնային համակարգ մտցնող Ռուսաստանի հետ տնտեսական, նաեւ պարենային ապահովման հարցեր են կապում, իսկապես խանգարված են: Հնարավոր չէ՝ մարդ չգիտի, որ ռուսական պետական ձեռնարկություններն արդեն աճուրդի են հանված՝ որպես սնանկացած ձեռնարկություններ, որ ռուբլին մոլեգնորեն արժեզրկվում է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք պայմանագրի վավերականության վերաբերյալ սպասվող քվեարկությունից, եթե հաշվի առնենք, որ ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ են արտահայտվել նաեւ ոչ իշխանական խորհրդարանական ուժերը, Պարույր Հայրիկյանն ասաց.«Ես KGB-ի բազմաթիվ գործակալների եմ տեսել, որ վճռական պահին վերակողմնորոշվել են»:
Արփինե ՍիՄՈՆՅԱՆ
Բա ճիշտ էլ անվանել է:
Իսկ Ի՞ՆՉ ԿԱՊ ունի ԵՏՄ մտնելը հայի «անվտանգության» հետ: Բա էլ Ի՞ՆՉԻ համար ես երկրիդ տարածքը 49 տարով ՁՐԻ տվել ռուսին կամ ՀԱՊԿ-ի անդամ:
Հայաստանը ԱՊՀ երկրների հետ արդե՛ն ազատ առևտրի ռեժիմ ունի. մտնում ես ԵՏՄ, որ ի՞նչ անես.որ դրամը կտրուկ արժեզրկվի (հիպերինֆլացիա),գները արագ բարձրանան ու Հայաստանը ՀԱՅԱԹԱՓՎԻ՞. ու ռուս-թյուրքը նորից հայի հողը մեջ-մեջ անեն ու անունը դնեն «Հայաստանի փրկությու՞ն»: