Նոյեմբերի 28-ից 29-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառին, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կարիքավոր երեխաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանը խորհրդանշող հուշանվերներ, զարդեր, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքատեսակներ:
Տեղեկանք: ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի բարեգործական միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության ամենամյա ակտիվ և արդյունավետ մասնակցության շնորհիվ հաջողվում է ծրագրերի ֆինանսավորում ստանալ Հայաստանում բնակվող կարիքավոր, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև երկրաշարժից տուժած տարածաշրջանի փոքրիկներին և մանկատներում ապրող երեխաներին աջակցելու համար: Այս ծրագրերի շրջանակում ներկայումս Գյումրիում կառուցվում է խաղահրապարակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
ՀՀ ԱԳՆ