Գյումրիում այս պահին ձյուն է գալիս, սակայն բնության գեղեցիկ տեսարանը ոչ թե ուրախացնում է գյումրեցիներին, այլ հակառակը՝ մտածմունքների մեջ գցում:
Բանն այն է, որ ձյունը, չհասցնելով հատակին նստել խորը շերտով, քաղաքի երկրորդական փողոցները դարձնում է ցեխաշաղախ, անանցանելի:
Կարդացեք նաև
Իսկ ձմռան վառելիքի հարցն ավելի է բարդացնում գյումրեցիների վիճակը , ըստ «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ուսումնասիրությունների, քաղաքի բնակչության միայն 10 տոկոսն է կարողանում ինքնուրույն լուծել այս հարցը, իսկ մնացածը, հատկապես տնակային ավանի բնակիչները ինչ ասես վառում են ՝պլաստիկ շշեր, անվադողեր, ռեզին, կոշիկ, հնամաշ շորեր, թուղթ, ծառի ճյուղեր… Այնպես որ ձմռան տհաճ ակնկալիքները Գյումրիում դեռ նոր են սկսվում…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ