Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի իմպիչմենտի մասին. «Թող իրենք իրար հետ վիճեն»

Դեկտեմբեր 01,2014 17:57

Այսօր Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ համաձա՞յն է Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի տակ 131 պատգամավորներից ընդամենը 3 ստորագրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը վայելում է ԱԺ-ի վստահությունը:

Նա պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում եւ չեմ մտնում այդ վեճի մեջ: Նիկոլ Փաշինյան-ընդդիմություն վեճ է ձեւակերպվել: Ես ընդդիմությունից չեմ, իշխանությունից չեմ, թող իրենք իրար հետ վիճեն»:

Իսկ թե ինքն անձամբ ինչու չստորագրեց այդ ձեւաթղթի տակ՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այդ ձեւաթղթի տեղը ինքն էլ գիտեր եւ եթե պահանջեր որեւէ մեկի հրաժարականը, կվերցներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hrach says:

    Այսինքն բոլորի համար պարզ դարցավ որ պարլամենտական յնդիմությունյ ժողովուրդի հետ կապ չունի: Վոչմեկի համար գախտնիք չեր որ Իշխանությունյ ժպղովուրդի դեմ ե գործում, բայց այս ստորագրահավաքը բացարցակ ցույծ տվեց վոր յնդիմություն կոչեցյալներնել արնվազն ժողովուրդի կողմից չեն: Թարգեք ետ պարլամենտական երյակ քարյակները , իրանք լռիվ կաբլուկի տակ են: Իրանք վոչինչ չեն անելու բացի թատերական բեմադրություն ապահովելուց այնել, անհետաքրքիր ու անտաղանդ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031