Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%

Դեկտեմբեր 01,2014 17:38

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես նոյեմբեր, այնպես էլ 2014թ. անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%, ինչն աննախադեպ ցուցանիշ է:

Առանձնակի կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ քաղաքապետը հատկանշել է, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ՝ հավաքագրման տարեկան ցուցանիշը ևս 100 % ապահովելու համար:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031