Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Քաղաքացիական ակտիվիստների բոլոր 230 գործերն էլ գնալու են եվրոպական դատարան»

Դեկտեմբեր 01,2014 17:30

«Մեդիա կենտրոնում» այսօր` դեկտեմբերի 1-ին, կազմակերպված քննարկման ընթացքում Aravot.am-ը հետաքրքրվեց փաստաբան Տիգրան Եգորյանից, թե վարչական դատարանում քննվող քաղաքացիական ակտիվիստների գործերով պատրաստվո՞ւմ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա պատասխանեց.

«Կանխատեսումը, որ բոլոր գործերը չէ, որ կքննվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հանգստություն է հաղորդում գործադիր իշխանության հետ միաբանված դատական իշխանությանը: Իրավաբանների այն խումբը, որ զբաղվում է այս 230 գործերով, մի փոքր անակնկալ ունի այդպիսի կանխատեսումներով ապահովագրվող իշխանության ներկայացուցիչներին` այդ բոլոր 230 գործերն էլ գնալու են եվրոպական դատարան, մի քանի ամիսների մեջ ընդլայնված աշխատանքային խմբով մենք կապահովենք այդ հնարավորությունը»:

Նրա կանխատեսմամբ` Հայաստանի իշխանությունը մեծ դժվարության առջեւ կկանգնի, իսկ Հայաստանն էլ  ժողովրդավարական չափորոշիչների սանդղակում հետընթաց կգրանցի. «Դա շատ ցավալի է, բայց այս ներքին թշնամանք սերմանող իրավիճակում եւ ուժերի դեմ պայքարի միակ միջոցը բոլոր աղբյուրներին դիմելն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031