Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ շնորհավորելու հաջորդ տարի Անթալիայում Մեծ քսանյակի գագաթաժողովն անցկացնելու կապակցությամբ, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ճանապարհները ու վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունները կշարունակվեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում:
Ալիևը Էրդողանին շնորհակալություն է հայտնել Մեծ քսանյակի գագաթաժողովին Ադրբեջանին հրավիրելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ